Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների մի մասը ոստիկանական  մեքենայով Բաղրամյան պողոտայից քիչ առաջ իրենց իրերը տեղափոխեցին Ազատության հրապարակ, որտեղ կսպասեն բերման ենթարկված իրենց ընկերներին: 

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  ցուցարարների մեծ մասը դեռ Բաղրամյան պողոտայում է, նրանք կանգնել են պողոտայի մայթերին և քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց և այդտեղ սպասել բերման ենթարկվածների ազատ արձակվելուն: