Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այսօր՝ հունիսի 6-ին, Բաղրամյան պողոտայի երրթեւեկությունը վերականգնելուց  հետո, որպես բողոքի նշան կանգնեց Բաղրամյան պողոտայի մեջտեղում, սակայն ոստիկանները նրան հեռացրին այդտեղից:

Լրագրողների հետ զրույցում Կիվիրյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ տրված է իրավունք իրականացնել խաղաղ բողոքի ակցիա, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս իրեն դա անել, ասելով, որ իրավունք չունի եւ բերման կենթարկեն:

 «Ես շարունակում եմ իմ բողոքի ակցիան, որի իրավունքն ունեմ: Ոստիկաններն ինձ սպառնում են, որ բերման կենթարկեն, նրանք խոչընդոտում են այն»,-ասաց նա:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը դիմելով Կիվիրյանին՝ ասաց. «Մի խախտեք հասարակական կարգը: Կանեք՝ համապատասխան կարգով բերման կենթարկվեք», ինչին վերջինս արձագանքեց. «Մի սպառնացեք ձեր բերման ենթարկելով»:

Ի վերջո, ոստիկանները բերման ենթարկեցին Արգիշտի Կիվիրյանին: