Թաիլանդի ռազմածովային ուժերի 5 սպա զոհվել են երկրի հարավային Փհանգայի շրջանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով, երբ դիմացից ընթացող պիկապը կորցրել էր ղեկի կառավարումը, բախվել բաժանիչ արգելապատնեշին, օդ բարձրացել եւ վայր ընկել միկրոավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում է Phuketwan-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ 3 միկրոավտոբուսով տեղափոխվող զինծառայողները մայրուղով շարժվում էին դեպի Փհուքեթ։ Մեքենան վայր է ընկել միկրոավտաբուսի վրա եւ սպանել նրանով երթեւեկող բոլոր անձանց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պիկապի վարորդը ողջ է մնացել։ Նրանք մեղադրանք է ներկայացվել։





























