Լա Մանշի նեղուցի տակով անցնող թունելում երթեւեկությունը դադարեցվել է անօրինական ներգաղթյալի  մահվան պատճառով, ով փորձել էր ֆրանսիական Կալե քաղաքից տեղափոխվել Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնել են Մանշի դեպարտամենտիից։

Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ հետաքննության նպատակով փակ է կրկնակի թունելի 6 տեղամասերից մեկը, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկկողմ երթեւեկությունը իրականացվում է միայն թունելի մի «թեւով»։