Իտալիայի հարավային Տարանտո քաղաքի կենտրոնում այսօր՝ հուլիսի 7-ին, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով բնակելի շենք է փլվել: Իտալական Rai News հեռուստաալիքի փոխանցմամբ, մի քանի մարդ վիրավորվել է:

Վթարի վայրում աշխատում են հրշեջ եւ փրկարար ծառայության աշխատակիցները: Առաջին տեղեկությունների համաձայն, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: