Չիլիի Կոնգրեսի ստորին պալատը հավանության է արժանացրել օրենքը, որը թույլ է տալիս ոչ մեծ քանակով մարիխուանա աճեցնել՝ բժշկական, կրոնական եւ զվարճության նպատակներով:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 68, դեմ՝ 39 պատգամավոր:
Օրենքի հակառակորդները նշում են, որ այն կնպաստի թմրամիջոցների տարածմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս պահին Չիլիում մարիխուանա աճեցնելը, վաճառքն ու տեղափոխումը պատժվում է մինչեւ 15 տարվա բանտարկությամբ:
Օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է անցնի առողջապահության հանձնաժողովով եւ Սենատով:





























