Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում պատարագ է մատուցել, որին ներկա է եղել մոտ կես միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Բիսենտենարիո այգում վաղ առավոտյան արդեն 320 հազար մարդ էր հավաքվել։ Շատերը այգում էին գիշերել՝ սպասելով հաջորդ օրվա պատարագին, գրում է Lenta-ն։

Ֆրանցիսկոս Պապը Լատինական Ամերիկայի կաթոլիկներին  կոչ է արել միավորվել որպես իրական հավատի դրսեւորում։ Նա նշել է, որ մարդիկ ենթարկվում են աշխարհում տիրող բացասական երեւույթների՝ պատերազմի եւ բռնության ազդեցությանը։ «Մակերեսային է այն  կարծիքը, թե բաժանումն ու ատելությունը լարվածություն են ստեղծում միայն երկրների եւ սոցիալական խմբերի միջեւ»,-ասել է Պապը։

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը շրջագայում է Լատինական Ամերիկայի երկրներով։