Լոնդոնի ոստիկանությունը պատմել է վերջին շրջանում կենդանիների ամենից արտասովոր գողության դեպքերի մասին: Ըստ The Daily Mirror-ի, պարզվել է, որ 2012 թվականից ի վեր 260 կենդանու գողության մասին դիմում է ստացվել, որոնց ընդհանուր արժողությունը 130 հազար ֆունտ սթեռլինգ է:

Ամենից հաճախ գողացել են ընտանի եւ գյուղատնտեսական կենդանիներ, այդ թվում՝ թռչուններ եւ ձկներ:

Ամենից արտասովոր գողությունն ընձառյուծե կրիան է: Լոնդոնի ոստիկանությունը, սակայն, չի նշել կենդանու անունը: Ըստ Gazeta-ի, ամենայն հավանականությամբ, իրավապահները որոշել են այդ կերպ թաքցնել կրիայի մասին անձնական տեղեկատվությունը՝ տվյալների պաշտպանության մասին ակտի համաձայն:

Չեն նշվել նաեւ մեկ այլ կրիայի, երկու ձիերի, երկու թութակի եւ մի քանի շների անունները: Եվս մեկ զոհ էլ հաղորդել է 39 հազար մեղուների գողության մասին: Ոստիկանության հրապարակած ցանկում նաեւ երկու մեծ խաղալիք արջ կա: