Ամերիկյան Մեն նահանգում հազվագյուտ երկգույն ծովախեցգետին են բռնել: NECN-ի փոխանցմամբ, նարնջա-դարչնագույն ծովախեցգետինը գտել են Սկարբորոյում:
Մենի ծոցի հետազոտական ինստիտուտից գիտնական Ադամ Բաուքուսը չի բացառել, որ ծովախեցգետնի արտասովոր գունավորումը գենետիկ մի շարք մուտացիաների արդյունք կարող է լինել:
Ըստ Gazeta-ի, սովորաբար այդպիսի ծովախեցգետինները հերմաֆրոդիտներ են լինում, բայց սա էգ է: Մեն նահանգի ակվարիումն արդեն նշել է, որ ցանկանում է այս ծովախեցգետինը ցուցադրության հանել:





























