Ծաղկակաղամբի արագ աճը հաճախ ուղեկցվում է խորհրդավոր ձայներով: Այս տարի Մեծ Բրիտանիայում կաղամբների երգերը սովորականից ավելի բարձր են հնչում:
Ըստ Kedem-ի, եղանակային բարենպաստ պայմանների արդյունքում ծաղկակաղամբն աճում է օրական մինչեւ 3 սմ եւ բարձր ձայներ առաջացնում, կարծես տապակվող եգիպտացորենի հատիկներ են պայթում:
Քորնուելի եւ Լինքոլնշիրի ֆերմերները բոլոր ցանկացողներին հրավիրում են վաղ առավոտյանայցելել իրենց դաշտեր եւ ունկնդրել կաղամբի եւ թռչունների երգեցողությունը:
Համարվում է, որ որքան ուժեղ է աճող կաղամբի ձայնը, այնքան այն ավելի քաղցր է: Բացի ծաղկակաղամբից, աճելիս այդպիսի ձայներ են արձակում նաեւ սովորական կաղամբն ու խավարծիլը:





























