Բելառուսն առաջարկում է Եվրասիական տնտեսական միություն ներմուծվող ապրանքները փոխարինել միության անդամ երկրներում արտադրվող ապրանքներով։ Նման առաջարկ է արել Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Գենադի Սվիդերսկին «Իննոպրոմ» արդյունաբերական ֆորումի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քանի որ մենք պարտավորություններ ենք ստանձնել՝ ստեղծելու միասնական տնտեսական միություն, ապա մենք պետք է պայմանավորվենք, որ 5 անդամ երկրներում ներմուծում պետք է նշանակի մաքսային սահմանի ներսում գտնվող երկրների միջեւ ապրանքափոխանակություն»,-ասել է նա։