Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ Եվրոպայի ամենախոշոր առեւտրի կենտրոններից մեկում՝ Westfield-ում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբ է հայտնաբերվել։

Առեւտրի կենտրոնից մարդկանց տարհանել են։ Փակ են նաեւ մետրոյի մոտակա կայարանները։

«Ոստիկանությունը հայտնել է շինհրապարակում խոշոր արկ հայտնաբերելու մասին»,- ասել են Լոնդոնի ոստիկանությունից, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։