Թուրքիայի վարչապետ, "Արդարություն եւ զարգացում կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, ելույթ ունենալով իր ղեկավարած կուսակցության ստեղծման ութ ամյակին նվիրված համաժողովում, անդրադարձել է ընդիմության կողմից նախագահ Գյուլին քննադատությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Taraf թերթը:
Մասնավորապես ընդիմադիր Ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին քննադատել էր Աբդուլահ Գյուլին, որը Բիթլիսի Գյուրոյմակ ավանում հանդիպման ժամանակ այդ ավանը անվանել է հին անունով, այսինքն՝ Նորշին: «Պարոն Բահչելի, խնդրում եմ մի քիչ պատմական գրքեր կարդացեք: Նորշին անունից եք խոսում: Ալփարսլանը 1071 թվականի Մանազկերտի հաղթանակից հետո Մանազկերտի անունը չփոխեց:
Մանազկերտը հայկական անուն է: Դուք Ալփարսլանից ավելի ազգայնակա՞ն եք: Մուսթաֆա Քեմալը, Անկարան մայրաքաղաք դարձնելով, անունը չփոխեց: Անկարա անունը լատինական ծագում ունի: Դուք Մուսթաֆա Քեմալից ավելի ազգայնակա՞ն եք»,- հարցրել է Էրդողանը:




























