Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացվող 1.8 մլրդ եվրո օգնության հերթական փոխանցումն է կատարել։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ Ուկրաինային 600 մլն եվրո է փոխանցվել։

«Եվրահանձնաժողովը որոշել է սկսել մի գործընթաց, որ արդյունքում Ուկրաինային վարկի տեսքով 600 մլն եվրո կվճարվի։ Սա համապատասխանում է Ուկրաինային հատկացվող 1.8 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի առաջին մասին»,-ասված է հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։

Եվրահանձնաժողովը կարծում է, որ այս գումարը բավական է, որպեսզի Ուկրաինան փակի ֆինանսական կարիքներն ու շարունակի բարդ բարեփոխումների երկար ճանապարհը։