Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը չորեքշաբթի հրաման կտա, որով կերկարաձգի հունական բանկերի այսպես կոչված արձակուրդը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում իրավիճակին տեղյակ իր աղբյուրները։
«Բանկային արձակուրդները կերկարաձգվեն»,-ասել է գործակալության զրուցակիցը, գրում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ հունական բանկերը չեն գործում հունիսի 30-ից կապիտալի շարժը վերահսկելու կապակցությամբ։




























