Գերմանիայի պարտքի 60 տոկոսը ներելը եվրոպական համերաշխության ամենահզոր դրսեւորումն էր։ Այս մասին Ստրասբուրգում եվրախորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։
Նրա խոսքով՝ Հունաստանին միջազգային վարկատուների կողմից վարկ տրամադրելը համերաշխության դրսեւորում էր։
«Սակայն 1953թ. Եվրոպան ամենամեծ համերաշխությունը ցուցաբերեց եւ որոշեց ներել Գերմանիայի պարտքի 60 տոկոսը, որը նա կուտակել էր 2 համաշխարհային պատերազմների պատճառով։ Դա ժամանակակից եվրոպական պատմության մեջ համերաշխության ամենամեծ դրսեւորումն էր»,- ընդգծել է վարչապետը՝ անկնարկելով, որ հիմա այդ նույն Գերմանիան հրաժարվում է անգամ քննարկել Հունաստանի պարտքի մի մասի ներման հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























