Ալժիրում արաբների եւ բերբերների միջեւ էթնիկ բախումների հետեւանքով զոհվել է 18 մարդ, հայտնում է Reuters-ը։

Անկարգությունները սկսվել էին Ղարդայա քաղաքում՝ Սահարա անապատի հյուսիսում։ Այս շրջանում էթնիկ բախումները շարունակվում են 2013թ.-ից, գրում է Gazeta-ն։