Գիտնականները պարզել են, որ 13-15 տարեկան բազմաթիվ դեռահասներ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց քաշն ու չեն հասկանում, արդյո՞ք իրենց մարմնի զանգվածը գերազանցում է նորման:
Հետազոտությանը 13-15 տարեկան 5 հազար դեռահաս է մասնակցել: Նրանց 73%-ը նորմալ ֆիզիկական տեսք է ունեցել, 20%-ը տառապել է ավելորդ քաշից, 7%-ին «ճարպակալում» է ախտորոշվել: Գիտնականները կամավորներին խնդրել են նշել, իրենց քաշը նորմալ են համարում, ավելորդ, թե՞ ոչ բավարար:
Ըստ Gazeta-ի, պարզվել է, որ նորմայից ավելի քաշ ունեցողների 40%-ը կարծում է, որ ֆիզիկական լավ վիճակում է եւ նիհարելու կարիք չունի, 0.4%-ն էլ հայտարարել է, որ իր մարմնի զանգվածն անբավարար է համարում:
Մասնագետները հայտարարում են. այն, որ դեռահասներն ավելորդ քաշը որպես խնդիր չեն ընկալում, նրանց խանգարում է առողջ կենսակերպ վարել եւ փոխել սննդակարգը:





























