Իտալիայի Վենետոյի շրջանում պտտահողմից զոհվել է մեկ մարդ, վիրավորվել ավելի քան 90-ը, հայտնում է RaiNews 24-ը։
Պտտահողմը մոլեգնել է Վենեցիայի նահանգում։ Որոշ տեղաբնակներ ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց տները։ Վնասվել են մի շարք տների տանիքները։ Մրրիկը նաեւ ծառեր է տապալել։
Բնության տարերքից զոհվել է մեկ տարեց մարդ. մրրիկը նրա մեքենան նետել էր ջուրը, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



























