Ամերիկուհի Սյուզաննա Մյուշեթ Ջոնսը, որը նշել է ծննդյան 115-ամյակը, ներկայում մոլորակի ամենատարեց բնակիչն է: Տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում նրա հարազատները պատմել են, որ տատիկի երկարակեցության գաղտնիքներից մեկը լավ սնունդն է:
Տարիներ շարունակ նա ամեն առավոտ նախաճաշին ձվածեղ է ուտում՝ 4 շերտ տապակած խոզապուխտով: Բացի սրանից, սննդակարգի մյուս բաղադրիչների հարցում նա հետեւում է դիետոլոգների խորհուրդներին. հապալասի հյութ, շատ ջուր եւ մրգեր, ալկոհոլից եւ սուրճից ամբողջական հրաժարում:
Ըստ Kedem-ի, տատիկը նաեւ շատ է սիրում ուտելուց հետո անանուխի ծամոն ծամել: Սյուզաննայի խոսքով էլ, երկարակեցության գաղտնիքը սիրելի ընտանիքի եւ գեների մեջ է: Ասում է՝ ազգականներն ամեն շաբաթ այցելում են իրեն, իսկ իր մայրը 117 տարի է ապրել:





























