ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վստահեցրել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է Հայաստանում կատարվող իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ դուք մեր հարեւանն եք, դաշնակիցը, մերձավոր պետությունը, եւ մենք բնականաբար անտարբեր չենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամ երկրում»,- նշել է Մեդվեդեւը իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։



























