Գիտնականները պարզել են, որ առաջադրված հստակ նպատակը տղամարդկանց ավելի հաջողությամբ է դրդում աշխատել, քան կանանց:

Փորձին 109 մարդ է մասնակցել, որոնց հանձնարարել են երկնիշ թվերով գումարում կատարել: Եվ եթե մի դեպքում հստակ նպատակ չեն առաջադրել, հաջորդ երկու դեպքերում առաջադրել են 15 խնդրից գոնե 10-ը ճիշտ լուծել:

Պարզվել է, որ երբ մասնակիցների առջեւ հստակ նպատակ չի եղել, կանայք ավելի լավ են լուծել խնդիրները: Իսկ ահա հստակ առաջադրանք կատարելու դեպքում տղամարդկանց մի մասը նույնիսկ 20-35%-ով բարելավել է նախորդ ցուցանիշը:

Ըստ Gazeta-ի, հեղինակները կարծում են. սա նշանակում է, որ տղամարդկանց վրա մոտիվացումն ավելի ուժեղ է գործում, քան կանանց վրա: