Հետազոտողները պնդում են, որ երեխաները չեն կարող հստակ արձանագրել այն պահը, թե երբ են ընդհանուր տեղեկություններ իմանում, օրինակ՝ այն մասին, որ շները չորս թաթ ունեն:

Հոգեբանների գիտափորձին 4-7 տարեկան երեխաներ են մասնակցել: Յուրաքանչյուր երեխայի համար երկու հաստատում են հնչեցրել եւ խնդրել ասել, արդյո՞ք նախկինում իմացել են այդ մասին: Ըստ Gazeta-ի, դրանք հետեւյալ կերպ են հնչել. «Պարկամկները ծառերի վրա են բնակվում» եւ «Այս պարկամուկը ծառի վրա է բնակվում»:

Երեխաների մեծ մասն ասել է, որ արդեն լսել է, թե որտեղ են բնակվում պարկամկները, իսկ ահա կոնկրետ կենդանու մասին տեղեկությունը, նրանց խոսքով, առաջին անգամ են լսում:

Մասնագետները պնդում են, որ եթե երեխան սխալ տեղեկություն յուրացնի, օրինակ՝ այն մասին, որ որոշակի ռասայի կամ ազգության ներկայացուցիչները մյուսներից ավելի վատն են, հետագայում նրան դժվար կլինի հակառակում համոզել: