Էկոլոգիական պայուսակները մարդկանց ստիպում են անառողջ սնունդ ընտրել: Հարվարդի եւ Դյուկի համալսարանների գիտնականները վերլուծել են 2005-2009 թվականներին ընթացքում Կալիֆորնիայում խանութ այցելած 142.938 մարդկանց տվյալները: Ըստ The Telegraph-ի, մասնագետները նաեւ կամավորներ են գտել համացանցում:
Հետազոտության մասնակիցների մի խմբին խնդրել են իրենց հետ պայուսակ տանել խանութ, մյուսներին՝ օգտվել խանութների տոպրակներից: Պարզվել է, որ այն կամավորները, որոնք էկոլոգիական պայուսակով են խանութ գնացել, 33%-ով ավելի հաճախ են անառողջ սնունդ գնել:
Meddaily-ի փոխանցմամբ, մասնագետները կարծում են, որ այդ գնորդները գիտեին, որ օգուտ են տալիս շրջակա միջավայրին, այդ պատճառով որոշել են իրենց թույլ տալ թխվածքաբլիթ կամ չիփս գնել: Իհարկե, նրանք նաեւ հաճախ օրգանական մթերքներ են գնել՝ ավելի շատ գումար ծախսելով: Այդպիսի գնումները 4 հոգուց բաղկացած ընտանիքի տարեկան ծախսն ավելացրել է 640 դոլարով:





























