Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները բարձրացել են 0.84 տոկոսով եւ կազմել 59.10 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։

Այդ նույն ժամանակ  WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0.91 տոկոսով եւ կազմել 53,26 դոլար մեկ բարելի դիմաց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է բացել իր նավթային պահուստը։ Նախագահ Օբամայի աշխատակազմը նման խնդրանքով դիմել է կոնգրեսին։