Իսպանացի ավիադիսպետչերները հուլիսի 11-ին կսկսեն ամառային գործադուլների հերթական շարքը: Հուլիսին՝ տուրիստական սեզոնի ամենաթեժ պահին, նրանք 4 օր կդադարեցնեն իրենց աշխատանքը:
Գործադուլ է հայտարարվել հուլիսի 11-ին, 12-ին, 25-ին եւ 26-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործադուլավորները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված իրենց գործընկերոջը եւ չեղյալ հայտարարել 2010թ. գործադուլ անցկացնելու համար ավիադիսպետչերների նկատմամբ սահմանված 61 տուգանքները:
2010թ. դեկտեմբերին ավիադիսպետչերների գործադուլի պատճառով Իսպանիայի օդային տարածքը փակվել էր, իսկ երկրում 72 ժամյա արտակարգ իրավիաճկ է ր հայտարարվել:





























