Չինաստանի արեւելքում սկսել են տարհանել մարդկանց սպասվող հզոր թայֆունի պատճառով:

Ինչպես հայտնել են Չժեցզյան նահանգի իշխանությունները, արդեն 800 հազար մարդ տեղափոխվել է առավել անվտանգ վայրեր, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Փակ են նահանգի բոլոր նավահանգիստներն ու օդանավակայանները: Դադարեցվել է նաեւ գնաքների երթեւեկությունը:

Կանխատեսումների համաձայն՝ թայֆունը Չինաստանին վրա կհասնի շաբաթ օրը եւ կարող է դառնալ վերջին 70 տարվա ամենահզոր փոթորիկը: