«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանն այսօր` օգոստոսի 13-ին լրագրողներին ասաց, որ սպառողները առավել շատ դժգոհում են էլեկտրաէներգիայի անջատումների թվաքանակից, երկսակագնային հաշվիչների գիշերային սակագնի միացման ժամանակից։ Եղոյանը տեղեկացրեց, որ երկսակագնային հաշվիչների դեպքում գիշերային ժամանակը սկսում է գիշերը ժամը 11-ից, ուստի սպառողներին խորհուրդ տվեց անպայման հետեւել դրան։

Ինչ վերաբերում է անջատումներին՝ Եղոյանն ասաց, որ քաղաքներում առավելագույնը 2 ժամ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 8 ժամով կարող են անջատում կատարել։ Եթե անջատումը տեւել է ավելի երկար, ապա սպառողն իրավունք ունի էլեկտրացանցից ամսվա վերջում 1500 դրամ փոխհատուցում ստանալու։ «Սպառողների հիմնական խնդիրն իրենց իրազեկվածությունն է»,- ասաց Եղոյանը։