Բելառուսը հուլիսի 28-ին 760 մլն դոլարի ռուսական վարկ է ստացել։ Այս մասին ասված է հանրապետության ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հուլիսի 24-ին Ռուսաստանը եւ Բելառուսը միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել Բելառուսին 10 տարով ռուսական վարկ տրամադրելու մասին։ Բելառուսական կողմը այն ժամանակ հայտարարել էր, որ վարկը կտրամադրվի մոտ օրերս։

«Բելառուսի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ հուլիսի 28-ին ֆինանսների նախարարության հաշվին պետական ֆինանսական վարկ է փոխանցվել»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։