«Գահերի խաղը» հեռուստասերիալը կերակարացվի եւս երեք տարով՝ մինչեւ ութ եթերաշրջան, հայտարարել է HBO կինոստուդիայի  գլխավոր մենեջեր Մայլք Լոմբարդոն, հաղորդում է Associated Press-ը։

«Ես իհարկե հույս ունեմ, որ նրանք կմտափոխվեն, բայց այս պահին  մեր առջեւ հենց այս հեռանկարն է»,- այսպես է նա մեկնաբանել սերիալի պրոդյուսերների որոշումը, հաղորդում է Gazeta-ն։

Պատասխանելով փրիքվել-սերիալ թողարկելու հավանականությանը վերաբերող հարցին՝ Լոմբարդոն նշել է, որ իր կարծիքով նմանատիպ նախագծի համար այս պահին արդեն գոյություն ունեն բազմաթիվ հարմար սյուժեներ։