Ավստրալահայ Սասուն Գրիգորյանը պատրաստվում է բարձրանալ Արարատ լեռը, որպեսզի միջոցներ հավաքի Սիրիայի հազար հայ երեխաների համար: Նրա խոսքով, ավարտելով այդ առաքելությունը, նա նաեւ հարգանքի տուրք կմատուցի  Ավստրալիայի ջանքերին, որն առաջին երկիրն էր, որ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանում հայ որբ երեխաների համար մանկատուն բացեց:

Փոքր խումբը բարեգործության համար կբարձրանա Մասիս սարը, իսկ հավաքված գումարը կփոխանցվի Հայաստանի առաքելության ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությանը, հաղորդում է ավստրալական ABC-ն:

Գրիգորյանը նշում է, որ Արարատ բարձրանալն իր ողջ կյանքի երազանքն է եղել: Բացի այդ, նրա նախնիները ապաստան են գտել Ավստրալիայի կողմից բացված մանկատանը եւ օգնություն ստացել այդ երկրից: