Դրա մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Հերովասիլին Sky հեռուստաալիքի եթերում․․․

Օգոստոսի 5-ին Հունաստանը կսկսի մանրամասնորեն մշակել պարտատերերի հետ համաձայնագրի տեքստը վարկային երրորդ ծրագրի վերաբերյալ, որով 86 միլիարդ եվրոյի օգնություն է նախատեսվում։ Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Յերովասիլին Sky հեռուստաալիքի եթերում։

«Այսօր ավարտվում է բանակցությունների առաջին փուլը, իսկ վաղվանից կսկսվի պարտատերերի հետ համաձայնագրի տեքստի մանրամասն մշակումը», - հստակեցրել է  Յերովասիլին՝ իր խոսքի մեջ նշելով, որ իրավունք չունի խոսել ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի անունից։