Թուրքիայի օդուժի կողմից PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները ռմբակոծելուն զուգահեռ քուրդ զինյալները շարունակում են պատասխան գործողություններ իրականացնել թուրք զինվորականների եւ ոստիկանների դեմ։

Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները վերջին 3 օրվա ընթացքում թուրք զինվորների ոստիկանների դեմ իրականացրած գործողությունների ժամանակ սպանել են 18 զինվորականի։

Օգոստոսի  3-ին, Դիարբեքիրի Ֆարքինի շրջանի Քեդեքլի գյուղի մոտակայքում զինվորական ավտոշարասյան դեմ գործողություն է իրականացվել, որի ժամանակ պայթեցվել է զրահապատ մեքենա, որի մեջ տեղում մահացել են 6 զինվոր։

Օգոստոսի 4-ին, Սիլոփի զրահատանկային բրիգադի դեմ քուրդ զինյալներն գործողություններ են իրականացրել, որի ժամանակ սպանվել է 2 թուրք զինվոր։