Եմենում գերեվարված Ֆրանսիայի քաղաքացի Իզաբել Պրիմը ազատ է արձակվել, հայտնում է Ելիսեյան պալատը։ Պրիմին պատանդ էին վերցրել 2015թ. փետրվարի 24-ին։
«Ֆրանսիան գործի է դրել բոլոր ջանքերը, որպեսզի միջադեպը բարեհաջող հանգուցալուծում ունենա»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։
Մոտ ժամանակներս կինը կվերադառնա հայրենիք։




























