ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության մասնագետները պատահաբար Մինեսոտայի նահանգի Անիմաս գետն են լցրել միլիոնավոր տոննաներով թունավոր հեղուկներ։ Դրա պատճառով գետի ջրերը վառ նարնջագույն գունավորում են ստացել, հայտնում է The Daily Mail-ը։
Գործակալության աշխատակիցները թունավոր հեղուկի արտահոսքի ժամանակ մաքրում էին հին հանքահորը։ Անիմաս գետը 203 կմ երկայնքով խմելու ջուր է մատակարարում Մինեսոտայի որոշ բնակավայրերին։ Գործակալությունն ընդունել է իր աշխատակիցների թերացումը եւ իր վրա է վերցրել հասցրած վնասի պատասխանատվությունը, գրում է Gazeta-ն։
Այս պահի դրությամբ գետում հայտնաբերվել է մկնդեղ եւ կադմիում։ Քիմիական նյութերը նստել են ջրի հատակին։ Գործակալության աշխատակիցները այս պահին հոսքային ջրամբարներ են կառուցում հանքի մոտակայքում, որպեսզի խուսափեն կրկնակի արտահոսքից։




























