Իսրայելի նկատմամբ խիստ հայտարարություններով հանդես եկող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն որոշակի ձեռքբերումներ ունի արաբական երկրներում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ 2 շաբաթ առաջ Լիբանան մեկնած Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, էրդողանի կուսակից Սուաթ Քընըքլօղլուն նշել է, թե Լիբանանում քաղաքական գործիչները եւ մտավորականները ամեն տարի ամենահամեղ խուրման կոչում են այդ տարվա ամենասիրելի քաղաքական գործչի կամ արվեստագետի անունով։ «Այս տարվա ամենաորակյալ խուրմային անվանել են «Թայիփ Էրդողան»,-նշել է Սուաթ Քնըքլըօղլուն։