Մոսկվայի կողմից ցորենի արտահանման նկատմամբ արգելք մտցնելուց հետո, Հայաստանը շեշտադրումն արել է Իրանից ցորենի ներկրման վրա:

IRIB News գործակալությունը հաղորդում է, որ ցորենի արտադրության ծավալները Իսլամական Հանրապետությունում աճել են 2,5 միլիոն տոննայով:

Գործակալությունը հայտնում է, որ ցորենի արտահանման արգելքը Հայաստանում հանգեցրել է այդ ապրանքատեսակի գնի աճի:

Նշենք, որ Հայաստանը տարեկան օգտագործում է մոտ 700 հազար տոննա ցորեն, որից միայն 200 հազարն է արտադրվում Հայաստանում: Վերջին շրջանում ցորենի արտադրությունը նվազել էր, եւ Հայաստանը ներմուծումն ավելացրել էր եւս 16 տոկոսով:

Այդ կապակցությամբ, Հայաստանի կառավարությունը մտածում է ցորենի առումով ինքնաբավ երկիր դառնալու մասին: