Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը 2009 թ-ի մայիսին վիրահատվել էր, ասել է, որ Australian Open-ին պատրաստվելու համար հույս ունի 10-ը օրից սկսել պարապմունքները։

«Իմ նպատակն է՝ վերադառնալ լավագույն տասնյակ, պահել դիրքը եւ հաղթել „Մեծ սաղավարտ“-ում։ Եվ, իհարկե, Դեւիսի գավաթը մնում է իմ երազանքը։ Վիրահատության գնալը շատ դժվար որոշում էր ինձ համար։ Աշխատում էի որքան հնարավոր է հետաձգել այն, բայց խաղի ժամանակ ցավ էի զգում, եւ էլ չէի կարողանում շարունակել։ Այլ ելք չկար»,- պատմեց Նալբանդյանը։