Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանում եւ Ռուսաստանում երկու երկրների առեւտրային ներկայացուցչությունների բացելու մասին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների կառավարությունները՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցությունների արդյունքում:



























