Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գրիգոր Բադիրյանը, Արշակ Սադոյանը և Կարինե Դանիելյանը:

Հանդիպումը կայացել է սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում: