Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարել է, թե կառավարությունը չի պատրաստվում վաճառել մայրուղային գազատարը, որով գազ է առաքվում Ռուսաստանից Հայաստան:
«Հնարավոր է՝ նավթի եւ գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը դրվի Լոնդոնի բորսայում: Ինչ վերաբերվում է վաճառքին, Վրաստանը չի պատրաստվում որեւէ գազատար վաճառել»,- ասել է Խետագուրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները, SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլալեւը հայտարարել էր, թե «Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հետաքրքրված է Վրաստանի բոլոր խողովակաշարերի ձեռքբերմամբ»: Ըստ Աբդուլլաեւի՝ իրենք քննարկում են բոլոր էներգետիկ նախագծերը:


























