Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանի մաքսատունը առգրավել է  DC-9-51 ինքնաթիռը` մաքսային կանոնների խախտման համար: Ինքնաթիռը պատկանում էր ուկրաինական ընկերություններից մեկին:

Ժամանակին այն Ուկրաինայի մաքսային տարածք էր հասցվել ժամանակավոր ներմուծման ռեժիմում:  Այժմ մաքսավորները պնդում են, որ ժամանակավոր ներմուծման ռեժիմն ավարտվել է:

Փաստի առիթվ արձանագրություն է կազմվել: Դատարանի որոշմամբ՝ 1,3 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռը առգրավվել է հօգուտ պետության: