«Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 5-ի երեկոյան մահացած 35-ամյա Ազնիվ Պետրոսյանի դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 5-ին որովայնի շրջանում սուր ցավերով «Էրեբունի» ԲԿ դիմած 35-ամյա Ազնվի Պետրոսյանը, որը մեկ ամսական հղիություն է ունեցել, րոպեներ անց մահացել էր: Հարազատները մեզ հետ զրույցում ասել էին, որ կնոջ մահվան մեջ բժիշկներին չեն մեղադրում:





























