Թուրքիայի քաղաքացիներից Օղսան անունով օգտատերը Twitter-ում տեղադրել է աշխարհին հուզած սիրիացի փոքրիկ Այլան Քուրդի լուսանկարը եւ վրան գրություն թողել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Twitter-ում Օղնաս անունով մի օգտատերը, ով իր էջում տեղադրել է օրեր առաջ նավի խորտակվելու հետեւանքով խեղդված 3-ամյա սիրիացի Այլան Քուրդի լուսանկարը եւ գրել. «Ես եմ, երբ շաբաթվա վերջում շուտ արթնանում եմ»։

Սոցկայքերում հայտնի էր դարձել, որ Օղսան անունով օգտատերն աշխատում է Garanti բանկում, սակայն բանկը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ այդ օգտատերն իրենց հետ համագործակցող ընկերության աշխատակիցն է, իսկ նրա արարքն իրենք խստորեն դատապարտում են։