Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը վերջապես հայտարարություն է տարածել սեպտեմբերի 6-ին թուրք զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ բախումների հետեւանքով մահացած զինվորների թիվը։

Թուրքական Hurrıyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, թե սեպտեմբերի 6-ին PKK-ի կողմից ճանապարհին տեղադրված պայթուցիկ նյութերի պայթեցման հետեւանքով 2 զրահապատ մեքենա է վնասվել, որի ժամանակ մահացել է 16 զինվորական, վիրավորվել՝ 6-ը։

«Քուրդ զինյալներին պատկանող 23 թիրախ սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 09։00-ից սկսած ռմբակոծվում են F-4 եւ F-16 ռազմական օդանավերում»,-նշվել է հայտարարության մեջ։