Արմավիրի մարզում սեպտեմբերի 5–ին պատահաբար խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:
«Կյանքին վտանգ չի սպառնում, ընդունված օրվա համեմատ մի փոքր դրական փոփոխություն կա, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր: Հավանաբար քանակությունը, որ խմել է, շատ է եղել»,- ասաց բժիշկը:
Բագրատ Բավեյանը նշեց, որ երեխան այժմ դեղորայքներ է ստանում, հակաթույնի անհրաժեշտություն դեռ չկա:
Հիշեցնենք, որ երբ երեխային տեղափոխել էին հիվանդանոց, ֆոսֆորօրգանական միացության հակաթույն հիվանդանոցում քիչ քանակությամբ էր եղել: Երեխայի հայրն ահազանգել էր մեր խմբագրություն, սակայն կարճ ժամանակ անց հակաթույնը ճարվել էր:





























