Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել. կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին թիվ 43 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1990 թվականին ծնված Ի.Ա.-ին: Նրան շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























