Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Մկրտիչ Ֆ.-ն մեղադրվում է անչափահասի հետ ամուսնանալու եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 25-ամյա Մկրտիչ Ֆ.-ն, իմանալով, որ Սերինե Ս.-ի 16 տարին դեռեւս չի լրացել, 2015թ. ապրիլի 6-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել նրա հետ: Նրանք վարել են համատեղ կենցաղ եւ Սերիների համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Մկրտիչ Ֆ.-ն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: