Արագածոտնի մարզում սեպտեմբերի 1-ին ուշ երեկոյան ողբերգական վթարի ենթարկված` Ծաղկաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Զաքար Սահակյանը կոմայից դուրս է եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Սուրեն Մակարյանը:

Նա հայտնեց, որ հիվանդի վիճակի մեջ դրական փոփոխություն կա, սակայն դեռեւս միացված է արհեստական շնչառության ապարատին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Ժամը 23:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Վթարի հետեւանքով վարորդի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ Ապարանի, ապա Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի հանգամանքները պարզվում են: