Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանում ամենաշատը բացակայած պատգամավորը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:
Ըստ Parliamentmonitoring.am-ի Ծառուկյանը չի մասնակցել 547 քվեարկության:
Ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակում են հայտնվել նաեւ Գուրգեն Արսենյանը (310), Կարո Կարապետյանը (290), Հրանտ Բագրատյանը (288), Կարեն Կարապետյանը (230), Վարդան Օսկանյանը (229), Արագած Ախոյանը (226), Արմեն Բաբայանը (223), Զարուհի Փոստանջյանը (221), Ռուբեն Գեւորգյանը (211):
Հարկ է նշել, որ ըստ վիճակագրության՝ Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայել են ԲՀԿ խմբակցության անդամները, որոնց մի մասն էլ արդեն կուսակցությունից դուրս է եկել:





























